Մակրոնի օգտին ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի քաղաքացիների 61 տոկոսը. հարցում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին քվեարկող ընտրողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին պարզ է դարձել OpinionWay ընկերության հարցումների արդյունքներով:
Համաձայն այդ տվյալների՝ Մակրոնին աջակցում է ընտրողների 61 տոկոսը: Այդ ընկերության նախորդ հարցումը, որը հրապարակվել էր անցած ուրբաթ, նախկին նախարարին խոստանում էր հաղթանակ ձայների 60 տոկոսով:
Նրա մրցակիցը` «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, ըստ հարցման արդյունքների, կհավաքի ձայների 39 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 28-30-ը: Դրան մասնակցել է Ֆրանսիայի 1488 քաղաքացի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



