Մակրոնի օգտին ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի քաղաքացիների 61 տոկոսը. հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին քվեարկող ընտրողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին պարզ է դարձել OpinionWay ընկերության հարցումների արդյունքներով:
Համաձայն այդ տվյալների՝ Մակրոնին աջակցում է ընտրողների 61 տոկոսը: Այդ ընկերության նախորդ հարցումը, որը հրապարակվել էր անցած ուրբաթ, նախկին նախարարին խոստանում էր հաղթանակ ձայների 60 տոկոսով:
Նրա մրցակիցը` «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, ըստ հարցման արդյունքների, կհավաքի ձայների 39 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 28-30-ը: Դրան մասնակցել է Ֆրանսիայի 1488 քաղաքացի:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



