Դիեգո Մարադոնայի ընկերուհին կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով
ОБЩЕСТВОԱրգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ընկերուհի Ռոսիո Օլիվան կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով,- հաղորդում է Goal.com-ը:
Դա տեղի է ունեցել Արգենտինայի կանանց երկրորդ դիվիզիոնի «Էկսկուրսիոնիստասի» և «Կամիոներոսի» միջև խաղում: Օլիվան բացել է հանդիպման հաշիվը, իսկ իր թիմը հաղթել է 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի 1986 թվականի առաջնության քառորդ եզրափակչի` Անգլիայի հետ խաղում Մարադոնան գոլի հեղինակ էր դարձել ձեռքով: Մրցավարը չէր նկատել դա և հաշվել էր այն: Այդ խաղում Արգենտինան հաղթել էր 2:1 հաշվով:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



