Դիեգո Մարադոնայի ընկերուհին կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով
SOCIETYԱրգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ընկերուհի Ռոսիո Օլիվան կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով,- հաղորդում է Goal.com-ը:
Դա տեղի է ունեցել Արգենտինայի կանանց երկրորդ դիվիզիոնի «Էկսկուրսիոնիստասի» և «Կամիոներոսի» միջև խաղում: Օլիվան բացել է հանդիպման հաշիվը, իսկ իր թիմը հաղթել է 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի 1986 թվականի առաջնության քառորդ եզրափակչի` Անգլիայի հետ խաղում Մարադոնան գոլի հեղինակ էր դարձել ձեռքով: Մրցավարը չէր նկատել դա և հաշվել էր այն: Այդ խաղում Արգենտինան հաղթել էր 2:1 հաշվով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



