Մայիսի մեկ. բացառիկ փաստեր
ОБЩЕСТВО1918 թվականից Խորհրդային Ռուսաստանի բնակիչները մայիսի մեկը նշում էին երկու փուլով. Մայիսի մեկին կազմակերպում էին խաղաղ ցույցեր, դե իսկ մայիսի երկուսին էլ վերադառնում էին սովորական ռուս մարդու կենսակերպին ̀ շատ խմիչք և քիչ ուտելիք:
Մայիսի մեկը Ֆրանսիայում պետական տոն է: Ֆրանսիայում բողոքի ցույցեր տեղի են ունենում մինչ օրս: Լավագույն նվերը մինչ օրս համարվում է հովտաշուշանը: Ընդունված է ծաղիկը չորացնել և պահել ամբողջ տարի: Նախօրեին կոմունիստներն ամբողջ երկրում վաճառում են հովտաշուշան ̀ 1 եվրոյով:
Շվեդները մայիսի մեկին նշում են Գարնան և գարնանացանի օրերը: Մարդիկ հավաքվում են այգիներում կամ մերձքաղաքային անտառներում: Երգում են, հյուսում ծաղիկներ, վառում խարույկներ և թռչում դրանց վրայով:
Գերմանիայում մայիսի մեկին նշում են Վալպուրգիևյան գիշերը: Արհմիությունների կողմից կազմակերպված մայիսմեկյան տոնը հաճախ ավարտվում է ցուցափեղկեր կոտրելով, մեքենաներ այրելով և ոստիկանների հետ բախումներով:
Շոտլանդիայում և Ուելսում, սկսած վաղ միջնադարից, նշում էին Բելտեյն հոգևոր տոնը: Այն նվիրված էր պտղաբերության աստված Բելենեսին: Այդ օրը պարտադիր է խարույկներ վառել: Այն մինչ այժմ նշվում է շոտլադնական Էդինբուրգում:
Իտալացիները շատ սառն են վերաբերվում արհեստակցական կազմակերպություններին և դրանց միջոցառումներին հիմնականում չեն մասնակցում: Փոխարենը սերենադներ են երգում սիրելիների պատուհանների տակ: Այնուհետ, կանաչ շիվեր են դնում աղջկա տան մուտքի մոտ: Դա յուրատեսակ ամուսանական առաջարկություն է: Եթե աղջիկը համաձայնվում է, ապա վերցնում է ճյուղը, եթե ոչ, ապա շպրտում է այն:
Կանադայի հնդկացիները նշում են մայիսի մեկը՝ որպես ազգային տոն: Այդ օրը սթափ քնելը համարվում է մեծ մեղք:
Թուրքիայում, մայիսմեկյան տոները արգելվեցին 1980 թվականին, ռազմական հեղաշրջումից հետո: Այն վերականգնվել է միայն 2009 թվականին:
Չինաստանում, մինչև վերջերս, մայիսի մեկը համարվում էր երեք <<Ոսկյա շաբաթներից>> մեկի սկիզբը: Այդ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատողներին տրվում էր հանգստի իրավունք: 2007-ից այն արգելեցին, քանի որ վատ էր անդրադառնում արդյունաբերության և առևտրի վրա:



