Հռոմի Պապը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Պապը հայտնել է լրագրողներին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հետ դեպի Հռոմ թռչելու ճանապարհին:
«Առայժմ նման առաջարկ կարծես թե չի եղել ամերիկյան կողմի մոտից, սակայն ես ընդունում եմ պետության ցանկացած առաջնորդի», հայտնել է Ֆրանցիսկոսը:
Ինչևէ, իտալական լրատվամիջոցները ենթադրում են, որ Հռոմի Պապի հետ Թրամփի հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին, քանի որ ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով ժամանելու է Սիցիլիա կղզի՝ մայիսի 26-27-ը Մեծ Յոթնյակի գագաթաժողովին մասնակցելու:
Հիշեցնենք, որ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը, Հռոմի Պապը բազմիցս քննադատություններ է հնչեցրել նրա հասցեին՝ հատկապես նրա խոստացած միգրանտային քաղաքականության վերաբերյալ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



