Հռոմի Պապը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Պապը հայտնել է լրագրողներին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հետ դեպի Հռոմ թռչելու ճանապարհին:
«Առայժմ նման առաջարկ կարծես թե չի եղել ամերիկյան կողմի մոտից, սակայն ես ընդունում եմ պետության ցանկացած առաջնորդի», հայտնել է Ֆրանցիսկոսը:
Ինչևէ, իտալական լրատվամիջոցները ենթադրում են, որ Հռոմի Պապի հետ Թրամփի հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին, քանի որ ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով ժամանելու է Սիցիլիա կղզի՝ մայիսի 26-27-ը Մեծ Յոթնյակի գագաթաժողովին մասնակցելու:
Հիշեցնենք, որ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը, Հռոմի Պապը բազմիցս քննադատություններ է հնչեցրել նրա հասցեին՝ հատկապես նրա խոստացած միգրանտային քաղաքականության վերաբերյալ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



