Տավուշում ցրտահարությունից վնասվել են մրգատու ծաղկած ծառերը
ЭКОНОМИКАՏավուշի մարզում ապրիլի 27-ին տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվել են մրգատու ծաղկած ծառերը, կարտոֆիլը եւ բանջարանաբոստանային կուլտուրաները:
NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 29-ին, Տավուշի մարզի Դեղձավանի համայնքապետ Յուրիկ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում մեծ վնաս է կրել կարտոֆիլը, ծաղկած դեղձենին:
«15-20 տոկոս է վնասը, նաեւ կարալյոկը, կարտոֆիլը, սալորը եւ բանջարանաբոստանային կուլտուրան է վնասվել ցրտահարությունից: Այս պահին եղանակը լավ է, այսպիսի բան դեռ չէր եղել այս սեզոնին»,-ասաց նա:
Վնասներ են կրել նաեւ Հաղթանակ, Արճիս, Աչաջուր, Պտղավան համայնքների մրգատու ծաղկած ծառերը եւ կարտոֆիլը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



