Տավուշում ցրտահարությունից վնասվել են մրգատու ծաղկած ծառերը
ECONOMICSՏավուշի մարզում ապրիլի 27-ին տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվել են մրգատու ծաղկած ծառերը, կարտոֆիլը եւ բանջարանաբոստանային կուլտուրաները:
NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 29-ին, Տավուշի մարզի Դեղձավանի համայնքապետ Յուրիկ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում մեծ վնաս է կրել կարտոֆիլը, ծաղկած դեղձենին:
«15-20 տոկոս է վնասը, նաեւ կարալյոկը, կարտոֆիլը, սալորը եւ բանջարանաբոստանային կուլտուրան է վնասվել ցրտահարությունից: Այս պահին եղանակը լավ է, այսպիսի բան դեռ չէր եղել այս սեզոնին»,-ասաց նա:
Վնասներ են կրել նաեւ Հաղթանակ, Արճիս, Աչաջուր, Պտղավան համայնքների մրգատու ծաղկած ծառերը եւ կարտոֆիլը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



