Գյումրու բժշկական կենտրոնը համալրվել է աչքի հետազոտության ժամանակակից սարքավորումով
ОБЩЕСТВО Գյումրու բժշկական կենտրոնում աչքի օպտիկական ուժը կամ տեսողության սրությունը ստուգելու համար այսուհետ կկիրառվի գործիքային հետազոտություն: Կենտրոնը նոր սարքավորում է ստացել, որը ոչ միայն բժշկի ու հիվանդի ժամանակն է խնայում, այլեւ ճշգրիտ ախտորոշում է` տեսողության սրության ստուգումը հասցնելով գրեթե հար յուր տոկոսի:
Այն թույլ է տալիս ճշգրիտ ֆիքսել շեղումները՝ կարճատեսությունն ու հեռատեսությունը, ինչպես նաև աստիգմատիզմը: Ակնաբուժական ծառայությունը բացառապես անվճար նոր սարքավորմամբ համալրվել է «Լիքվոր» դեղագործական ընկերության կողմից:
«Նախկինում ակնոցներ նշանակելու համար իրականացվում էր ձեռքային հետազոտություն, որի ժամանակ լույսն էին անջատում, հիվանդը մեկ աչքը փակում էր, իսկ մյուսով տառերն էր ճանաչում: Դա հարյուր տոկոսանոց պատասխան չէր լինում: Իսկ այս սարքավորումը հնարավորություն է տալիս հետազոտել, ախտորոշել եւ որոշել ակնոցն ընդամենը 1-2 րոպեի ընթացքում: Այս հետազոտության համար հիվանդները հասել են Երեւան, ինչի անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Այս սարքավորումը հնարավորություն կտա ավելի որակյալ ծառայություն մատուցել: Սարքավորումը հնարավորություն է տալի ս հետազոտությունից հետո մի անգամից ստանալ ախտորոշումը՝թղթային տարբերակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:
Հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքը շուտով պետական ծրագրով կիրականացնի կատարախտ հիվանդության վիրահատություն: Աչքի կուրության հանգեցնող հիվանդության բուժումը՝ վիրահատական միջամտությամբ հատուկ սոցիալական խմբերի համար իրականացվելու է պետական պատվերի շրջանակում։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



