Գյումրու բժշկական կենտրոնը համալրվել է աչքի հետազոտության ժամանակակից սարքավորումով
SOCIETY Գյումրու բժշկական կենտրոնում աչքի օպտիկական ուժը կամ տեսողության սրությունը ստուգելու համար այսուհետ կկիրառվի գործիքային հետազոտություն: Կենտրոնը նոր սարքավորում է ստացել, որը ոչ միայն բժշկի ու հիվանդի ժամանակն է խնայում, այլեւ ճշգրիտ ախտորոշում է` տեսողության սրության ստուգումը հասցնելով գրեթե հար յուր տոկոսի:
Այն թույլ է տալիս ճշգրիտ ֆիքսել շեղումները՝ կարճատեսությունն ու հեռատեսությունը, ինչպես նաև աստիգմատիզմը: Ակնաբուժական ծառայությունը բացառապես անվճար նոր սարքավորմամբ համալրվել է «Լիքվոր» դեղագործական ընկերության կողմից:
«Նախկինում ակնոցներ նշանակելու համար իրականացվում էր ձեռքային հետազոտություն, որի ժամանակ լույսն էին անջատում, հիվանդը մեկ աչքը փակում էր, իսկ մյուսով տառերն էր ճանաչում: Դա հարյուր տոկոսանոց պատասխան չէր լինում: Իսկ այս սարքավորումը հնարավորություն է տալիս հետազոտել, ախտորոշել եւ որոշել ակնոցն ընդամենը 1-2 րոպեի ընթացքում: Այս հետազոտության համար հիվանդները հասել են Երեւան, ինչի անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Այս սարքավորումը հնարավորություն կտա ավելի որակյալ ծառայություն մատուցել: Սարքավորումը հնարավորություն է տալի ս հետազոտությունից հետո մի անգամից ստանալ ախտորոշումը՝թղթային տարբերակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:
Հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքը շուտով պետական ծրագրով կիրականացնի կատարախտ հիվանդության վիրահատություն: Աչքի կուրության հանգեցնող հիվանդության բուժումը՝ վիրահատական միջամտությամբ հատուկ սոցիալական խմբերի համար իրականացվելու է պետական պատվերի շրջանակում։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



