Բունդեսթագը հավանություն տվեց դեմքը լիովին ծածկող հագուստն արգելող օրինագծին
ОБЩЕСТВОԲունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն Է տվել այն օրինագծին, որն արգելում Է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս արգելքը կվերաբերի պետական ծառայողներին, դատավորներին եւ զինվորականներին:
«Ինտեգրացումը, բացի այլ բաներից, նշանակում Է, որ մենք պետք Է պարզորոշ ցուցադրենք եւ պատվաստենք մեր արժեքները, ինչպես նաեւ ցույց տանք, թե որտեղ են ընկած մյուս մշակույթների նկատմամբ մեր հանդուրժողության սահմանները,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքից:- Օրինագիծը, որին մենք հավանություն ենք տվել, մեծ ավանդ կներդնի այդ գործում»:
Նշվում Է, որ անցյալ տարվա դեկտեմբերին դեմքը լիովին ծածկող հագուստն արգելելու կոչ Է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



