Բունդեսթագը հավանություն տվեց դեմքը լիովին ծածկող հագուստն արգելող օրինագծին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն Է տվել այն օրինագծին, որն արգելում Է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս արգելքը կվերաբերի պետական ծառայողներին, դատավորներին եւ զինվորականներին:
«Ինտեգրացումը, բացի այլ բաներից, նշանակում Է, որ մենք պետք Է պարզորոշ ցուցադրենք եւ պատվաստենք մեր արժեքները, ինչպես նաեւ ցույց տանք, թե որտեղ են ընկած մյուս մշակույթների նկատմամբ մեր հանդուրժողության սահմանները,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքից:- Օրինագիծը, որին մենք հավանություն ենք տվել, մեծ ավանդ կներդնի այդ գործում»:
Նշվում Է, որ անցյալ տարվա դեկտեմբերին դեմքը լիովին ծածկող հագուստն արգելելու կոչ Է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



