Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Բեռլինում ելույթի ժամանակ Մերկելը նախազգուշացրել է Թուրքիային ԵՄ հետ անդամակցության շուրջ բանակցություններից հրաժարվելու հավանականության հարցով: «Եվրոպայից Թուրքիայի հրաժարվելը ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ էլ Եվրոպային»,- ասել է նա:
Կանցլերն անդրադարձել է նաև Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին` նշելով, որ դաշնային կառավարությունը լուրջ մտահոգություններ ունի այն հարցի առնչությամբ, որ հանրաքվեի քարոզարշավը հավասար պայմաններում չի իրականացվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



