Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Բեռլինում ելույթի ժամանակ Մերկելը նախազգուշացրել է Թուրքիային ԵՄ հետ անդամակցության շուրջ բանակցություններից հրաժարվելու հավանականության հարցով: «Եվրոպայից Թուրքիայի հրաժարվելը ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ էլ Եվրոպային»,- ասել է նա:
Կանցլերն անդրադարձել է նաև Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին` նշելով, որ դաշնային կառավարությունը լուրջ մտահոգություններ ունի այն հարցի առնչությամբ, որ հանրաքվեի քարոզարշավը հավասար պայմաններում չի իրականացվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



