Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Լիբանանի հայկական կուսակցությունները Ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն են կազմակերպվել

ОБЩЕСТВО

Բեյրութի Նահատակաց հրապարակում ապրիլի 24-ին տեղի է ունեցել հայ քաղաքական երեք կուսակցությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը: Այս մասին հայտնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:  

«Երկուշաբթի, 24 ապրիլին Պէյրութի Նահատակաց հրապարակին  վրայ   հայ քաղաքական երեք կուսակցութիւններու կազմակերպութեամբ  տեղի ունեցաւ  Հայոց Ցեղասպանութեան  ոգեկոչման  կեդրոնական  հանդիսութիւնը:

Ժողովրդային հաւաքին ներկայ էին հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի եւ վարչապետ Սաատ Հարիրիի ներկայացուցիչ, նախարար Նիքոլա Թուէյնի, խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի ներկայացուցիչ, երեսփոխան Էմիլ Ռահմէ, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեան, Պէյրութի հայ կաթողիկէ պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան, ՄԱՀԱԵՄ-ի Կեդրոնական մարմինի ատենապետ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեան, պաշտպանութեան նախարար Եաագուպ Սարրաֆ, ընկերային հարցերու նախարար Փիեռ Ապու Ասի, կաննց հարցերու պետական նախարար Ժան Օղասապեան, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Սամուէլ Մկրտչեան, Մերձաւոր Արեւելքի մէջ Արցախի հանրապետութեան ներկայացուցիչ Կարօ Քեպապճեան, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար Ժըպրան Պասիլի ներկայացուցիչ, երեսփոխան Իպրահիմ Քանաան, երեսփոխաններ քաղաքապետական խորհուրդներու անդամներ,  լիբանանեան քաղաքական ուժերու, ինչպէս` Ազգային ազատ հոսանքի, Լիբանանեան ուժեր կուսակցութեան, Մարատա հոսանքի, Հըզպալլայի, Ամալ շարժումի, Մուսաքպալ հոսանքի, Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան, Ղովմի կուսակցութեան, Իթթիհատ կուսակցութեան եւ Արաբական ժողովրդավարական կուսակցութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայկական կրթական, մշակութային, տնտեսական ու ընկերային կառոյցներու ներկայացուցիչներ եւ հազարաւոր լիբանանահայեր:

Բացման խօսքով հանդէս եկաւ Մատլեն Վարդանեան:   Արաբերէնով ներկայ հիւրերը ողջունեց եւ օրուան յայտագիրը ներկայացուց Շաղիկ Յովսէփեան-Յարութիւնեան:

Ռամկավար Ազատական կուսակցութեան խօսքը արտասանեց  Լեւոն Բարսեղեան:

Այս առիթով խօսք առին նաեւ Լիբանանի հանրապետութեան նախագահ Միշել Աունի եւ վարչապետ Սաատ Հարիրիի ներկայացուցիչ, նախարար Նիքոլա Թուէյնի եւ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի ներկայացուցիչ, երեսփոխան Էմիլ Ռահմէ, որոնց խօսքերը կու տանք առանձնաբար:

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անունով խօսք առաւ Վիգէն Աւագեան: Ան յայտնեց, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման պայքարը մեր գոյութեան իրաւունքի եւ լինելութեան հարցն է: Իւրաքանչիւր հայ, համեստ բանուորէն մինչեւ քաղաքական-դիւանագիտական բարձր դիրքերու հասած դէմք, իրաւունք չունի տկարանալու իր պահանջատիրութեան մէջ: Հիմնականը համազգային մեր վճռակամութեան ամրապնդումն է` չընկրկելու, զիջումներ չկատարելու եւ միշտ իրաւատիրոջ եւ պահանջատիրոջ դիրքերէն խօսելու:

Աւագեան հաստատեց. «Մենք դատապարտուած ենք յաղթելու եւ աշխարհի չորս ծագերէն ցեղասպանին երեսն ի վեր գոչելու, թէ Ցեղասպանութենէն 102 տարի ետք մենք ներկայ ենք պետութեամբ ու ժողովուրդով: Մենք ներկայ ենք, պահանջատէր ենք ու կը մնա՛նք, այնքան ատեն որ Կարսն ու Արտահանը, Վանն ու Մուշը, Մայր Հայաստանի հողերուն մեծագոյն մասը աշխարհին կը ներկայացուին իբրեւ Թուրքիոյ արեւելեան նահանգներ»:

«Պետական ահաբեկչութեան հոմանիշ Թուրքիա օր-ցերեկով անխնայ պայքար կը շղթայազերծէ քիւրտ ժողովուրդին դէմ, արիւնալի տխուր դերակատարութիւն կ’ունենայ Միջին Արեւելեան խաւարամիտ շարժումներու աջակցութեան մէջ ընդհանրապէս եւ սուրիական տագնապին մէջ յատկապէս: Փաստօրէն, ան ճիգ չի խնայեր տարտղնելու եւ ուժասպառ ընելու շրջանի հայկական երբեմնի շէն ու հզօր գաղութները: «Անգարա ամէնէն բիրտ միջոցներով կ՛ոտնակոխէ Թուրքիոյ ազգային փոքրամասնութիւններուն իրաւունքները եւ ասպարէզ կը կարդայ անոնց, որոնց «նախահայրերը 100 տարի առաջ ծովը նետեց», իր նախագահին իսկ խոստովանութեամբ», յայտնեց Աւագեան:

Աւագեան հաստատեց, որ «ապրիլեան քառօրեայ պատերազմին դասերը տակաւին չեն մոռցուած եւ բոլորիս կը թելադրեն տեւական ու ամբողջական զօրաշարժ` հայութեան կռիւը բոլոր ճակատներուն վրայ այսուհետեւ աւելի՛ կազմակերպուած, աւելի՛ կատարելագործուած եւ աւելի՛ ուժգին կերպով մղելու համար»:

Իր խօսքին վերջին մասով, Աւագեան ողջունեց լիբանանահայութեան նշանակալից դերն ու նպաստը Հայ դատի տասնամեակներու աշխատանքներուն մէջ եւ իր պատգամը ներկաներուն ուղղելով ըսաւ. «Կասկած չունինք, որ ինչպէս երէկ, նաեւ այսօր եւ վաղը, ուղի պիտի հարթէք խոչընդոտներով լեցուն համազգային մեր պայքարին ու պահանջատիրութեան: Տեղի պիտի չտաք ձեր շուրջը պարագայաբար յայտնուող ընկրկումի եւ պարտուողականութեան տրամադրութիւններուն, ընդհակառակն` պիտի ընդդիմանաք բոլորին, օգտուելով մեր ժողովուրդի կենսունակութեան աղբիւրներէն, անցեալի ու ներկայի ձե՛ր փորձառւթիւններէն: Պիտի պայքարիք նիւթական, բարոյական, ֆիզիքական ձեր բոլոր կարելիութիւններով, ներկայ աշխարհի բոլոր միջոցներով, մինչեւ որ Շիրազի բառերով` «Արարատը մերը լինի ու Արաքսը Հայաստան հոսի»:

 

Ապա խօսք առաւ  ՄԱՀԱԵՄ-ի Կեդրոնական մարմինի ատենապետ  վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեան: Ան ըսաւ, որ 102 տարի ետք Թուրքիոյ վարած ուրացման եւ ժխտողական քաղաքականութիւններէն ետք կը  համախմբուինք բարձրաձայն յայտարարելու, որ կեանքը մահուան կը յաղթէ, արդարութիւնը պարտութեան կը մատնէ կուտակուած անցեալը, ուրացման համաճարակները եւ անտարբեր քաղաքականութեան գործադրումը:

Խօսք առաւ Հայ կաթողիկէ համայնքի Պէյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան: Ան  իր խօսքը ուղղելով աշխարհի պետութիւններուն, կառավարութիւններուն ու ժողովուրդներուն յայտնեց, որ հայ ժողովուրդը արդէն ապրած է փորձառութիւնը այն բռնարարքներուն, որոնք կ’արձանագրուին մեր շրջանին մէջ, սակայն հայ ժողովուրդի խմած բաժակը աւելի դառն էր, եւ երբ երկու պարագաները բաղդատենք, կը տեսնենք, որ տարբերութիւնը մեծ է, որովհետեւ ահաբեկչական խմբաւորումներուն կատարած արարքները քիչ են բաղդատմամբ Թուրքիոյ ղեկավարներուն հայ ժողովուրդին դէմ կատա րածին: Մէկ այլ տարբերութիւնն ալ այն է, որ ահաբեկչական խմբաւորումները կ’ընդունին իրենց գործած յանցագործութիւնը, մինչ 1,5 միլիոն ժողովուրդը սպաննողը կը ժխտէ զայն:

Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեան, յայտնեց, թէ Ցեղասպանութեան զոհերը չյիշելը կը նշանակէ դաւաճանութիւն գործել մեր պատմութեան հանդէպ, իսկ յիշելը կը նշանակէ` անոնց ոգեղինացած ներկայութեան մէջ դիտել մեր կեանքը, քննել մեր ազգային հաւատարմութեան հասկացողութիւնը եւ վաղուան պատմութիւնը կերտելու պատասխանատուութեամբ կշռել մեր հայրենասիրութեան որակը: «Անոնց յիշատակը պէտք է ուղղութիւն տայ մեր կեանքին, մեզ առնչէ  մեր ազգային երազներուն ու ձգտումներուն եւ մեր հաւատքը ուղղէ դէպի հայրենիք, որպէսզի մենք կարողանանք վաղուան մեր կեանքը կառուցելու յանձնառութեամբ վարուիլ մեր գոյութեան հետ այստեղ` Լիբանանի մէջ եւ ամէնուրեք», շեշտեց առաջնորդ սրբազանը:

Գեղարուեստական բաժինով իրենց մասնակցութիւնը բերին հայրենի արուեստագէտ Զարուհի Բաբայեան եւ լիբանանահայ անուանի երաժիշտ եւ յօրինող, դաշնակահար Կի Մանուկեան»:

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт