Թրամփը Գաղտնի ծառայության նոր տնօրեն Է նշանակել
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել Է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու Է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Պարոն Ալեսն այս պահին կատարում Է Սահմանապահ եւ մաքսային վերահսկողության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները: Ավելի վաղ նա ղեկավարում Էր Ծառայության օդային եւ ծովային գործողությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Ալեսը 35 տարի ծառայություն Է անցել ԱՄՆ-ի Ծովային հետեւակի զորակազմում, պաշտոնաթող Է եղել 2011 թվականին՝ գեներալ-մայորի կոչումով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



