Թրամփը Գաղտնի ծառայության նոր տնօրեն Է նշանակել
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել Է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու Է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Պարոն Ալեսն այս պահին կատարում Է Սահմանապահ եւ մաքսային վերահսկողության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները: Ավելի վաղ նա ղեկավարում Էր Ծառայության օդային եւ ծովային գործողությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Ալեսը 35 տարի ծառայություն Է անցել ԱՄՆ-ի Ծովային հետեւակի զորակազմում, պաշտոնաթող Է եղել 2011 թվականին՝ գեներալ-մայորի կոչումով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



