Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարների ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական ավիացիան երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության տասնյակ անդամների է չեզոքացրել Իրաքում և Սիրիայում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են թուրքական զինուժի գլխավոր հրամանատարությունից:
«Ապրիլի 25-ին Իրաքի Սինջար լեռան շրջանում և Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած արշավի արդյունքում խոցվել են ահաբեկիչների թիրախները: Իրաքում չեզոքացվել է 40, Սիրիայում` 30 ահաբեկիչ», - ասվում է ռազմական կառույցի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է ռազմական գործողությունները ձեռնարկվել են անցյալ գիշեր: Թուրքական ավիացիան հրթիռա-ռումբային ավիահարվածներ է հասցրել ՔԱԿ-ի ճամբարների ուղղությամբ Սիրիայում և Իրաքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



