Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարների ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԹուրքական ավիացիան երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության տասնյակ անդամների է չեզոքացրել Իրաքում և Սիրիայում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են թուրքական զինուժի գլխավոր հրամանատարությունից:
«Ապրիլի 25-ին Իրաքի Սինջար լեռան շրջանում և Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմաօդային ուժերի իրականացրած արշավի արդյունքում խոցվել են ահաբեկիչների թիրախները: Իրաքում չեզոքացվել է 40, Սիրիայում` 30 ահաբեկիչ», - ասվում է ռազմական կառույցի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է ռազմական գործողությունները ձեռնարկվել են անցյալ գիշեր: Թուրքական ավիացիան հրթիռա-ռումբային ավիահարվածներ է հասցրել ՔԱԿ-ի ճամբարների ուղղությամբ Սիրիայում և Իրաքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



