Թբիլիսիում քննարկվել են վրաց-թուրքական ռազմական համագործակցության խորացման հեռանկարները
МЕЖДУНАРОДНОЕ Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության, տարածաշրջանային մակարդակով ռազմավարական համագործակցության եւ Սեւ ծովում անվտանգության հարցերը: Այս կապակցությամբ նրանք նշել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան- ձեւաչափով համագործակցության կարեւորությունը:
Նրանք նաեւ ուշադրություն են հատկացրել Լեւան Իզորիայի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցին եւ նշել, որ դա կնպաստի երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան Է այցելել Վրաստանի իր պաշտոնակից Դավիթ Ռաքվիաշվիլիի հրավերով: Թուրքիայից ժամանած հյուրի հետ արդեն հանդիպում Է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը թուրքական կողմին շնորհակալություն Է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել Է Sputnik-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



