Թբիլիսիում քննարկվել են վրաց-թուրքական ռազմական համագործակցության խորացման հեռանկարները
INTERNATIONAL NEWS Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության, տարածաշրջանային մակարդակով ռազմավարական համագործակցության եւ Սեւ ծովում անվտանգության հարցերը: Այս կապակցությամբ նրանք նշել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան- ձեւաչափով համագործակցության կարեւորությունը:
Նրանք նաեւ ուշադրություն են հատկացրել Լեւան Իզորիայի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցին եւ նշել, որ դա կնպաստի երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան Է այցելել Վրաստանի իր պաշտոնակից Դավիթ Ռաքվիաշվիլիի հրավերով: Թուրքիայից ժամանած հյուրի հետ արդեն հանդիպում Է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը թուրքական կողմին շնորհակալություն Է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



