Թրամփը լրագրողների հետ հանդիպման փոխարեն կմասնակցի իր կողմնակիցների հետ հավաքին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մասնակցել Լրագրողների ասոցացիայի ավանդական ընթրիքին՝ պետության ղեկավարի պաշտոնում նրա 100-րդ օրվա կապակցությամբ, որը ԱՄՆ-ում կարեւոր քաղաքական նշաձող է համարվում։ Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ դրա փոխարեն ելույթ է ունենալու իր կողմնակիցների խոշոր հավաքում Փենսիլվանիա նահանգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ շաբաթ ես մեծ հավաք կկազմակերպեմ Փենսիլվանիայում։ Անհամբերությամբ սպասում եմ դրան»,- գրել էր նախագահը՝ հաստատելով, որ մտադիր չէ մասնակցել լրագրողների ասոցացիայի գալա- ընդունելությանը։ Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը նաեւ տեսակետ էր հայտնել, որ նախագահի պաշտոնում 100 օրվա նշաձողը ոչ այլ ինչ է, քան «ծիծաղելի ձեւականություն»։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



