Թրամփը լրագրողների հետ հանդիպման փոխարեն կմասնակցի իր կողմնակիցների հետ հավաքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մասնակցել Լրագրողների ասոցացիայի ավանդական ընթրիքին՝ պետության ղեկավարի պաշտոնում նրա 100-րդ օրվա կապակցությամբ, որը ԱՄՆ-ում կարեւոր քաղաքական նշաձող է համարվում։ Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ դրա փոխարեն ելույթ է ունենալու իր կողմնակիցների խոշոր հավաքում Փենսիլվանիա նահանգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ շաբաթ ես մեծ հավաք կկազմակերպեմ Փենսիլվանիայում։ Անհամբերությամբ սպասում եմ դրան»,- գրել էր նախագահը՝ հաստատելով, որ մտադիր չէ մասնակցել լրագրողների ասոցացիայի գալա- ընդունելությանը։ Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը նաեւ տեսակետ էր հայտնել, որ նախագահի պաշտոնում 100 օրվա նշաձողը ոչ այլ ինչ է, քան «ծիծաղելի ձեւականություն»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



