Ֆիլիպինների զինվորականները չեզոքացրել են «Աբու Սայաֆի» առաջնորդներից մեկին
МЕЖДУНАРОДНОЕ«Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը չեզոքացվել է Բոհոլ կղզում Ֆիլիպինների կառավարական ուժերի հետ հրաձգության արդյունքում, հայտնում է CNN Philippines հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի զինված ուժերին:
«Դա իրոք Խոսելիտո Մեյորիան է, նա սպանվել է, երբ մեր զորքերը բախվել են նրանց խմբի հետ»,- հայտնել է հեռուստաալիքին Ֆիլիպինների զինված ուժերի ներկայացուցիչ Ռեստիտուտո Փադիյան:
Ավելի վաղ Բոհոլի նահանգապետը հայտնել էր, որ բախումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12.45-ին և ավարտվել նվազագույնը խմբավորման վեց անդամների չեզոքացմամբ:
Reuters գործակալության տվյալներով` խմբավորման չեզոքացված անդամը անմիջական մասնակցություն էր ունեցել Կանադայի և Գերմանիայի քաղաքացիների առևանգման և սպանության մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



