Ֆիլիպինների զինվորականները չեզոքացրել են «Աբու Սայաֆի» առաջնորդներից մեկին
INTERNATIONAL NEWS«Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը չեզոքացվել է Բոհոլ կղզում Ֆիլիպինների կառավարական ուժերի հետ հրաձգության արդյունքում, հայտնում է CNN Philippines հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի զինված ուժերին:
«Դա իրոք Խոսելիտո Մեյորիան է, նա սպանվել է, երբ մեր զորքերը բախվել են նրանց խմբի հետ»,- հայտնել է հեռուստաալիքին Ֆիլիպինների զինված ուժերի ներկայացուցիչ Ռեստիտուտո Փադիյան:
Ավելի վաղ Բոհոլի նահանգապետը հայտնել էր, որ բախումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12.45-ին և ավարտվել նվազագույնը խմբավորման վեց անդամների չեզոքացմամբ:
Reuters գործակալության տվյալներով` խմբավորման չեզոքացված անդամը անմիջական մասնակցություն էր ունեցել Կանադայի և Գերմանիայի քաղաքացիների առևանգման և սպանության մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



