Լանջաղբյուրում քամին պոկել է առանձնատան կտուրի կեսը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ապրիլի 22-ի առավոտվա ժամը 5-ի սահմաններում ուժեղ քամին տանիքից պոկել եւ 150 մետր հեռու է շպրտել Գուրգեն Հարությունյանին պատկանող առանձնատան թիթեղածածկ կտուրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, առանձնատան տանիքի ընդհանուր մակերեսը 124 քառակուսի մետր է: «Քամու պոռթկումն այնքան ուժեղ է եղել, որ իր ամրություններից պոկված կտուրի կեսն ամբողջությամբ շպրտվել է 150 մետր հեռավորությամբ եւ հայտնվել հարեւանի հողամասում: Բարեբախտաբար, կտուրի պոկված մասը հարեւանի առանձնատանը չի վնասել, այլ կարգի վնասներ էլ չի պատճառել: Կտուրի մնացած կեսի վրա էլ նկատելի են ծռմռված թիթեղները: Մի խոսքով, Գուրգենի առանձնատան կտուրը լրջորեն վնասվել է, ո րի վերականգնման համար քիչ գումար չի պահանջվի: Տուժածի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, նրանց ավագ որդին օրերս է մեկնել արտագնա աշխատանքի: Վնասի հնարավոր չափերը ճշտում ենք, տեսնենք, թե ինչով կարող ենք օգնել»,- ներկայացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ապրիլի 22-ի գիշերվա եւ առավոտվա ժամերին քամին ունեցել է 9 մետր վայրկյան ուժգնություն: Բացի Լանջաղբյուրի դեպքից, մարզի համայնքներից քամու հասցրած վնասների մասին այլ ահազանգեր Ճգնաժամային կառավարման կենտրոնում չեն ստացվել:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



