Լանջաղբյուրում քամին պոկել է առանձնատան կտուրի կեսը
SOCIETYԳեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ապրիլի 22-ի առավոտվա ժամը 5-ի սահմաններում ուժեղ քամին տանիքից պոկել եւ 150 մետր հեռու է շպրտել Գուրգեն Հարությունյանին պատկանող առանձնատան թիթեղածածկ կտուրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, առանձնատան տանիքի ընդհանուր մակերեսը 124 քառակուսի մետր է: «Քամու պոռթկումն այնքան ուժեղ է եղել, որ իր ամրություններից պոկված կտուրի կեսն ամբողջությամբ շպրտվել է 150 մետր հեռավորությամբ եւ հայտնվել հարեւանի հողամասում: Բարեբախտաբար, կտուրի պոկված մասը հարեւանի առանձնատանը չի վնասել, այլ կարգի վնասներ էլ չի պատճառել: Կտուրի մնացած կեսի վրա էլ նկատելի են ծռմռված թիթեղները: Մի խոսքով, Գուրգենի առանձնատան կտուրը լրջորեն վնասվել է, ո րի վերականգնման համար քիչ գումար չի պահանջվի: Տուժածի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, նրանց ավագ որդին օրերս է մեկնել արտագնա աշխատանքի: Վնասի հնարավոր չափերը ճշտում ենք, տեսնենք, թե ինչով կարող ենք օգնել»,- ներկայացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ապրիլի 22-ի գիշերվա եւ առավոտվա ժամերին քամին ունեցել է 9 մետր վայրկյան ուժգնություն: Բացի Լանջաղբյուրի դեպքից, մարզի համայնքներից քամու հասցրած վնասների մասին այլ ահազանգեր Ճգնաժամային կառավարման կենտրոնում չեն ստացվել:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



