Բելգիայում գրեթե 19 հազար մարդու կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ
МЕЖДУНАРОДНОЕ Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ Է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում Է 2010 թվականի ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հայտնել Է RTL հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարարության տվյալները:
Նշված թվից ավելի քան 2,2 հազար անձինք դիտվում են որպես արմատականացման ենթարկվածներ, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են կատարելու ագրեսիայի գործողություններ:
Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ հնարավոր չորսից երրորդը:
Չորրորդ մակարդակը սահմանվել Է մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, իսկ երկու օր անց իջեցվել Է «երեք» նշագծին, որը ենթադրում Է ահաբեկչության «հնարավոր եւ հավանական» վտանգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



