Բելգիայում գրեթե 19 հազար մարդու կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ
INTERNATIONAL NEWS Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ Է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում Է 2010 թվականի ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հայտնել Է RTL հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարարության տվյալները:
Նշված թվից ավելի քան 2,2 հազար անձինք դիտվում են որպես արմատականացման ենթարկվածներ, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են կատարելու ագրեսիայի գործողություններ:
Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ հնարավոր չորսից երրորդը:
Չորրորդ մակարդակը սահմանվել Է մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, իսկ երկու օր անց իջեցվել Է «երեք» նշագծին, որը ենթադրում Է ահաբեկչության «հնարավոր եւ հավանական» վտանգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



