Եվրախորհրդարանի նախագահը հնարավոր Է համարել Brexit-ի արդյունքների վերանայումը. The Guardian
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին այս մասին հայտարարել Է The Guardian-ին՝ ամփոփելով Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա չեղարկել 50-րդ հոդվածի գործողությունը (Լիսաբոնի համաձայնագրի, որը ենթադրում Է ԵՄ-ում այս կամ այն երկրի անդամության դադարեցման շուրջը բանակցությունների գործընթացը), ընթացակարգը շատ պարզ կլինի,- կարծում Է ԵԽ-ի նախագահը:- Եթե Լոնդոնը ցանկանա մնալ, դա շահավետ կլինի բոլորին: Ես երջանիկ կլինեմ»:
Ըստ որում նա նշել Է, որ վերջնական որոշումը պետք Է կայացնեն Եվրամության մնացած անդամները: «Եթե վաղը Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ցանկանա փոխել իր դիրքորոշումը, դա հնարավոր կլինի անել: Վերջին խոսքը ԵՄ-ի 27 անդամներինն Է, սակայն դա օգտակար կլինի յուրաքանչյուրին»,- համոզված Է Եվրախորհրդարանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»



