Եվրախորհրդարանի նախագահը հնարավոր Է համարել Brexit-ի արդյունքների վերանայումը. The Guardian
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին այս մասին հայտարարել Է The Guardian-ին՝ ամփոփելով Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա չեղարկել 50-րդ հոդվածի գործողությունը (Լիսաբոնի համաձայնագրի, որը ենթադրում Է ԵՄ-ում այս կամ այն երկրի անդամության դադարեցման շուրջը բանակցությունների գործընթացը), ընթացակարգը շատ պարզ կլինի,- կարծում Է ԵԽ-ի նախագահը:- Եթե Լոնդոնը ցանկանա մնալ, դա շահավետ կլինի բոլորին: Ես երջանիկ կլինեմ»:
Ըստ որում նա նշել Է, որ վերջնական որոշումը պետք Է կայացնեն Եվրամության մնացած անդամները: «Եթե վաղը Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ցանկանա փոխել իր դիրքորոշումը, դա հնարավոր կլինի անել: Վերջին խոսքը ԵՄ-ի 27 անդամներինն Է, սակայն դա օգտակար կլինի յուրաքանչյուրին»,- համոզված Է Եվրախորհրդարանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



