Ֆիյոնը հորդորել Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին. Le Figaro
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ կարեւոր Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա նշել Է, որ «անհրաժեշտ Է պահպանել երկու հիմնարար եւ հակասող սկզբունքները՝ սահմանների եւ միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»: «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ղրիմը պատմականորեն, մշակույթի ու լեզվի առումով ռուսական Է: Անօգուտ Է խոսել այն մասին, որ Ռուսաստանը պետք Է հեռանա Ղրիմից, դա երբեք տեղի չի ունենա»,-ասել Է Ֆիյոնը:
Նա առաջարկել Է Ղրիմի ճակատագրի շուրջ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպել խորհրդաժողով, «որը թույլ կտա լուծում գտնել»:
Նա նաեւ դեմ Է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: «Ես դեմ եմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը,-ասել Է Ֆիյոնը:-Հարկավոր Է Թուրքիային առաջարկել՝ քննարկել տնտեսական համագործակցությունը եւ բարձր մակարդակի անվտանգությունը»: Նա նշել Է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը կարող Է դառնալ «դանդաղ գործողության շատ վտանգավոր ռումբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



