Ֆիյոնը հորդորել Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին. Le Figaro
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ կարեւոր Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա նշել Է, որ «անհրաժեշտ Է պահպանել երկու հիմնարար եւ հակասող սկզբունքները՝ սահմանների եւ միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»: «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ղրիմը պատմականորեն, մշակույթի ու լեզվի առումով ռուսական Է: Անօգուտ Է խոսել այն մասին, որ Ռուսաստանը պետք Է հեռանա Ղրիմից, դա երբեք տեղի չի ունենա»,-ասել Է Ֆիյոնը:
Նա առաջարկել Է Ղրիմի ճակատագրի շուրջ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպել խորհրդաժողով, «որը թույլ կտա լուծում գտնել»:
Նա նաեւ դեմ Է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: «Ես դեմ եմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը,-ասել Է Ֆիյոնը:-Հարկավոր Է Թուրքիային առաջարկել՝ քննարկել տնտեսական համագործակցությունը եւ բարձր մակարդակի անվտանգությունը»: Նա նշել Է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը կարող Է դառնալ «դանդաղ գործողության շատ վտանգավոր ռումբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



