Մարին Լը Պենի առաջին նախագահական միջոցառումը լինելու Է սահմանային հսկողության հաստատումը
МЕЖДУНАРОДНОЕ «Ազգային ճակատից» թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել Է, որ առաջին միջոցը, որն ինքը կձեռնարկի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում, կդառնա խիստ վերահսկողության հաստատումը երկրի արտաքին սահմաններում: Լը Պենը ելույթ Է ունեցել ապրիլի 19-ի երեկոյան Մարսելում կայացած մեծ հանրահաքում, որը վերջինն Էր նրա նախընտրական արշավում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ձեզ խոստանում եմ՝ առաջինը, որ ես կանեմ՝ ստանձնելով նախագահի պաշտոնը, կվերականգնեմ վերահսկողությունը երկրի սահմաններին, եւ ձեզ կվերադարձնեմ մեր երկիր ժամանման դռների բանալիները: Հենց ֆրանսիացիները, որոնք կազմում են բնակչության մեծամասնությունը, պետք Է որոշեն, թե ով իրավունք ունի բնակվելու երկրում»,- հավաքվածներին խոստացել Է «Ազգային ճակատի» թեկնածուն:
«Ազատ ուղեւորությունների ներկայիս սկզբունքը հանցագործների, ահաբեկիչների ազատ տեղաշարժման, զենքի եւ թմրանյութերի փոխադրման իրավունքն Է»,- ասել Է Լը Պենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



