Մարին Լը Պենի առաջին նախագահական միջոցառումը լինելու Է սահմանային հսկողության հաստատումը
INTERNATIONAL NEWS «Ազգային ճակատից» թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել Է, որ առաջին միջոցը, որն ինքը կձեռնարկի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում, կդառնա խիստ վերահսկողության հաստատումը երկրի արտաքին սահմաններում: Լը Պենը ելույթ Է ունեցել ապրիլի 19-ի երեկոյան Մարսելում կայացած մեծ հանրահաքում, որը վերջինն Էր նրա նախընտրական արշավում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ձեզ խոստանում եմ՝ առաջինը, որ ես կանեմ՝ ստանձնելով նախագահի պաշտոնը, կվերականգնեմ վերահսկողությունը երկրի սահմաններին, եւ ձեզ կվերադարձնեմ մեր երկիր ժամանման դռների բանալիները: Հենց ֆրանսիացիները, որոնք կազմում են բնակչության մեծամասնությունը, պետք Է որոշեն, թե ով իրավունք ունի բնակվելու երկրում»,- հավաքվածներին խոստացել Է «Ազգային ճակատի» թեկնածուն:
«Ազատ ուղեւորությունների ներկայիս սկզբունքը հանցագործների, ահաբեկիչների ազատ տեղաշարժման, զենքի եւ թմրանյութերի փոխադրման իրավունքն Է»,- ասել Է Լը Պենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



