Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զինծառայող Է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի Միրանդայի նահանգում առնվազն մեկ զինվորական Է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Դյոսադո Կաբելիոյի հայտարարությունը:
«Նրանք հենց նոր Սան Անտոնիո դե Լոս Ալտոսում սպանեցին ազգային գվարդիայի զինվորականի»,- մեջբերում Է անում գործակալությունը քաղաքական գործչի խոսքից: Նա չի ճշտել զինվորականի մահվան հանգամանքները, բայց դրանում մեղադրել Է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին եւ նրա կողմնակիցներին:
Ապրիլի 19-ին առնվազն 42 մարդ Է տուժել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հակակառավարական ցույցերի ընթացքում, եւս ավելի քան 400 մարդ իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել Է երկրի ամբողջ տարածքում: Հաղորդվել Է նաեւ բողոքի ակցիայի երկու զոհերի մասին՝ Կարակասում եւ Տաչիրայի նահանգում: Ինչպես ավելի վաղ հայտնի Է դարձել, ընդդիմությունը հայտարարել Է ապրիլի 20-ին նոր ցույցեր անկցացնելու մտադրության մասին:
Ընթացիկ ամսին Վենեսուելան քաղաքական ճգնաժամի սրացում Է ապրում: Դրա պատճառը դարձել են Գերագույն դատարանի վճիռները, որոնք վերաբերում են պետության ղեկավարի եւ խորհրդարանի լիազորություններին, ինչպես նաեւ Միրանդայի նահանգապետի՝ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Էնրիկե Կապրիլեսի համար 15 տարվա ընթացքում ընտրովի պաշտոնների հավակնելու արգելքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



