Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զինծառայող Է զոհվել
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի Միրանդայի նահանգում առնվազն մեկ զինվորական Է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության փոխնախագահ Դյոսադո Կաբելիոյի հայտարարությունը:
«Նրանք հենց նոր Սան Անտոնիո դե Լոս Ալտոսում սպանեցին ազգային գվարդիայի զինվորականի»,- մեջբերում Է անում գործակալությունը քաղաքական գործչի խոսքից: Նա չի ճշտել զինվորականի մահվան հանգամանքները, բայց դրանում մեղադրել Է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին եւ նրա կողմնակիցներին:
Ապրիլի 19-ին առնվազն 42 մարդ Է տուժել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հակակառավարական ցույցերի ընթացքում, եւս ավելի քան 400 մարդ իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել Է երկրի ամբողջ տարածքում: Հաղորդվել Է նաեւ բողոքի ակցիայի երկու զոհերի մասին՝ Կարակասում եւ Տաչիրայի նահանգում: Ինչպես ավելի վաղ հայտնի Է դարձել, ընդդիմությունը հայտարարել Է ապրիլի 20-ին նոր ցույցեր անկցացնելու մտադրության մասին:
Ընթացիկ ամսին Վենեսուելան քաղաքական ճգնաժամի սրացում Է ապրում: Դրա պատճառը դարձել են Գերագույն դատարանի վճիռները, որոնք վերաբերում են պետության ղեկավարի եւ խորհրդարանի լիազորություններին, ինչպես նաեւ Միրանդայի նահանգապետի՝ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Էնրիկե Կապրիլեսի համար 15 տարվա ընթացքում ընտրովի պաշտոնների հավակնելու արգելքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



