Զիմբաբվեում թույլատրել են ուսման դիմաց վճարել այծերով ու ոչխարներով
ОБЩЕСТВОԶիմբաբվեի դպրոցներին թույլատրել են որպես ուսումնառության վճար ընդունել ընտանի կենդանիներ: Այս միջոցառումը պետք Է օգնի չքավոր ընտանիքներին: Այդ մասին հայտարարել Է երկրի կրթության նախարար Լազարուս Դոքորան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Նրա խոսքով՝ ուսումնառության վճարի հարցում հարկավոր Է ճկունություն դրսեւորել. բացի այծերից ու ոչխարներից, դպրոցները որպես վճար կարող են ընդունել նաեւ աշակերտների ծնողների կողմից կատարվող ծառայություններն ու աշխատանքները:
Ծառայությունների տեսքով վճարն ավելի լայն տարածում կգտնի քաղաքային դպրոցներում այն դեպքում, երբ ընտանի կենդանիներով կվճարեն հիմնականում գյուղական շրջանների բնակիչները, նշում Է գործակալությունը: Ավելի վաղ Զիմբաբվեի բնակիչներին թույլատրել են ընտանի կենդանիներով վճարումներ կատարել բանկային վարկերի դիմաց:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



