Զիմբաբվեում թույլատրել են ուսման դիմաց վճարել այծերով ու ոչխարներով
SOCIETYԶիմբաբվեի դպրոցներին թույլատրել են որպես ուսումնառության վճար ընդունել ընտանի կենդանիներ: Այս միջոցառումը պետք Է օգնի չքավոր ընտանիքներին: Այդ մասին հայտարարել Է երկրի կրթության նախարար Լազարուս Դոքորան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Նրա խոսքով՝ ուսումնառության վճարի հարցում հարկավոր Է ճկունություն դրսեւորել. բացի այծերից ու ոչխարներից, դպրոցները որպես վճար կարող են ընդունել նաեւ աշակերտների ծնողների կողմից կատարվող ծառայություններն ու աշխատանքները:
Ծառայությունների տեսքով վճարն ավելի լայն տարածում կգտնի քաղաքային դպրոցներում այն դեպքում, երբ ընտանի կենդանիներով կվճարեն հիմնականում գյուղական շրջանների բնակիչները, նշում Է գործակալությունը: Ավելի վաղ Զիմբաբվեի բնակիչներին թույլատրել են ընտանի կենդանիներով վճարումներ կատարել բանկային վարկերի դիմաց:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



