Եգիպտոսում ձերբակալել են եկեղեցիներում պայթյուններին մասնակցության մեջ կասկածվողին
МЕЖДУНАРОДНОЕՈստիկանությունը Եգիպտոսի Քենայի նահանգի բնակավայրերից մեկում ձերբակալել Է Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիներում պայթյուններին մասնակցության մեջ կասկածվողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Վետո» պորտալը:
Պորտալի տեղեկատվությամբ՝ ձերբակալված Ալի Մահմուդ Մուհամեդ Հասանը՝ ծնված 1977 թվականին, նշված Է Եգիպտսի եկեղեցիներում ահաբեկչական գործողություններին հնարավոր մասնակցության համար 19 որոնվողների ցուցակում:
Ապրիլի 9-ին երկու պայթյուններ են որոտացել Եգիպտոսի եկեղեցիներում մի քանի ժամվա տարբերությամբ: Եգիպտոսի Տանտա քաղաքի գլխավոր եկեղեցում, տարբեր տվյալներով, զոհվել Է 28-ից մինչեւ 31 մարդ, շուրջ 80 հոգի վիրավորվել Է: Պայթյունն իրականացրել Է մահապարտը, որը եկեղեցի Էր մտել ժամերգության ժամանակ:
Ավելի ուշ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցու մուտքի մոտ, որտեղ այդ ժամանակ գտնվում Էր Ղպտի եկեղեցու պատրիարք Թեոդորոս (Թավադրոս) Բ-ն: Այդ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 18 մարդ:
Այս պահին պարզված են ահաբեկչական գործողությունների երկու կատարողների ինքնությունը, ձերբակալված են եւս երեք հոգի, որոնց կասկածում են դրանց կազմակերպմանը մասնակցելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



