Եգիպտոսում ձերբակալել են եկեղեցիներում պայթյուններին մասնակցության մեջ կասկածվողին
INTERNATIONAL NEWSՈստիկանությունը Եգիպտոսի Քենայի նահանգի բնակավայրերից մեկում ձերբակալել Է Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիներում պայթյուններին մասնակցության մեջ կասկածվողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Վետո» պորտալը:
Պորտալի տեղեկատվությամբ՝ ձերբակալված Ալի Մահմուդ Մուհամեդ Հասանը՝ ծնված 1977 թվականին, նշված Է Եգիպտսի եկեղեցիներում ահաբեկչական գործողություններին հնարավոր մասնակցության համար 19 որոնվողների ցուցակում:
Ապրիլի 9-ին երկու պայթյուններ են որոտացել Եգիպտոսի եկեղեցիներում մի քանի ժամվա տարբերությամբ: Եգիպտոսի Տանտա քաղաքի գլխավոր եկեղեցում, տարբեր տվյալներով, զոհվել Է 28-ից մինչեւ 31 մարդ, շուրջ 80 հոգի վիրավորվել Է: Պայթյունն իրականացրել Է մահապարտը, որը եկեղեցի Էր մտել ժամերգության ժամանակ:
Ավելի ուշ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցու մուտքի մոտ, որտեղ այդ ժամանակ գտնվում Էր Ղպտի եկեղեցու պատրիարք Թեոդորոս (Թավադրոս) Բ-ն: Այդ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 18 մարդ:
Այս պահին պարզված են ահաբեկչական գործողությունների երկու կատարողների ինքնությունը, ձերբակալված են եւս երեք հոգի, որոնց կասկածում են դրանց կազմակերպմանը մասնակցելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
Scholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program



