Իրանը մտադիր Է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում հայտարարել Է, որ Թեհրանը պլանավորում Է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ:
Իրանի ԱԳ նախարարը ապրիլի 17-ին Վրաստան Է ժամանել երկօրյա պաշտոնական այցով, որի շրջանակներում տեղի կունենա վրաց-իրանական գործարար համաժողով:
Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում իրանցի նախարարը հայտարարել Է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ փոխադրամիջանցք ստեղծելու Թեհրանի մտադրության մասին, ինչը «նպաստելու Է մարդկանց Էլ ավելի մերձենալուն»:
«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, այդ թվում՝ մեր երկրների համագործակցությունը Էներգետիկայի, տարանցիկ փոխադրումների, տնտեսության, գյուղատնտեսության ոլորտում»,-ասել Է Ջանելիձեն: Նա նաեւ հայտնել Է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընթացիկ շաբաթվա վերջին այցով կուղեւորվի Իրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



