Իրանը մտադիր Է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում հայտարարել Է, որ Թեհրանը պլանավորում Է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ:
Իրանի ԱԳ նախարարը ապրիլի 17-ին Վրաստան Է ժամանել երկօրյա պաշտոնական այցով, որի շրջանակներում տեղի կունենա վրաց-իրանական գործարար համաժողով:
Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում իրանցի նախարարը հայտարարել Է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ փոխադրամիջանցք ստեղծելու Թեհրանի մտադրության մասին, ինչը «նպաստելու Է մարդկանց Էլ ավելի մերձենալուն»:
«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, այդ թվում՝ մեր երկրների համագործակցությունը Էներգետիկայի, տարանցիկ փոխադրումների, տնտեսության, գյուղատնտեսության ոլորտում»,-ասել Է Ջանելիձեն: Նա նաեւ հայտնել Է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընթացիկ շաբաթվա վերջին այցով կուղեւորվի Իրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



