ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու են մարդու իրավունքները միջազգային հակամարտությունների ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել Է ապրիլի 18-ին դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Ապրիլի 17-ին այս մասին հայտնել Է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը:
Նիստի սկիզբը, որն անվանվել Է «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը. մարդու իրավունքները եւ զինված հակամարտության կանխումը», նախատեսված Է Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպմանը զեկուցմամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
ԱՄՆ-ի պատվիրակության կողմից պատրաստված կոնցեպտուալ գրության մեջ բանավեճի մասնակիցներին առաջարկվում Է քննարկել «մարդու իրավունքների լուրջ խախտումներին» հակազդելու միջոցները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են հանգեցնել զինված հակամարտությունների, հումանիտար ճգնաժամերի եւ ամբողջ շարք տարածաշրջանների ապակայունացման:
ԱՄՆ-ն առաջիկա նիստը համարում Է «պատմական», քանի որ մինչ օրս Անվտանգության խորհուրդը ոչ մի անգամ չի անցկացրել հանդիպումներ, որոնք ամբողջությամբ նվիրված լինեին մարդու իրավունքների թեմային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



