ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու են մարդու իրավունքները միջազգային հակամարտությունների ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին համոզել Է ապրիլի 18-ին դռնբաց նիստ անցկացնել մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության ու անվտանգության պահպանության միջեւ փոխադարձ կապի թեմայով: Ապրիլի 17-ին այս մասին հայտնել Է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը:
Նիստի սկիզբը, որն անվանվել Է «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը. մարդու իրավունքները եւ զինված հակամարտության կանխումը», նախատեսված Է Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպմանը զեկուցմամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
ԱՄՆ-ի պատվիրակության կողմից պատրաստված կոնցեպտուալ գրության մեջ բանավեճի մասնակիցներին առաջարկվում Է քննարկել «մարդու իրավունքների լուրջ խախտումներին» հակազդելու միջոցները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են հանգեցնել զինված հակամարտությունների, հումանիտար ճգնաժամերի եւ ամբողջ շարք տարածաշրջանների ապակայունացման:
ԱՄՆ-ն առաջիկա նիստը համարում Է «պատմական», քանի որ մինչ օրս Անվտանգության խորհուրդը ոչ մի անգամ չի անցկացրել հանդիպումներ, որոնք ամբողջությամբ նվիրված լինեին մարդու իրավունքների թեմային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



