«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները քննարկել են Դոնբասի իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ Է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները վերահաստատեցին Մինսկի համաձայնությունների կատարման իրենց հանձնառությունն անվտանգության ոլորտում եւ կարգավորման քաղաքական ասպեկտների հարցում: Նրանք ողջունեցին Զատկական հրադադարի վերսկսման պայմանավորվածությունը, որը ձեռք Էր բերվել Շփման խմբի մարտի 29-ի նիստի ընթացքում, եւ ընդգծեցին դրա խստիվ կատարման կարեւորությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ղեկավարները նաեւ հորդորել են ակտիվացնել «բոլորին բոլորով» սկզբունքով գերիների փոխանակման խնդրի լուծման աշխատանքը եւ ափսոսանք են հայտնել ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության նկատմամբ սպառնալիքների դեպքերի կապակցությամբ:
Բացի այդ կողմերը երախտագիտություն են հայտնել Օլանդին «նորմանդական քառյակի» շրջանակներում նրա գործադրած ջանքերի համար եւ հույս են հայտնել, որ «այդ ձեւաչափով նրա աշխատանքը կշարունակվի Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



