«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները քննարկել են Դոնբասի իրադրությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ Է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները վերահաստատեցին Մինսկի համաձայնությունների կատարման իրենց հանձնառությունն անվտանգության ոլորտում եւ կարգավորման քաղաքական ասպեկտների հարցում: Նրանք ողջունեցին Զատկական հրադադարի վերսկսման պայմանավորվածությունը, որը ձեռք Էր բերվել Շփման խմբի մարտի 29-ի նիստի ընթացքում, եւ ընդգծեցին դրա խստիվ կատարման կարեւորությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ղեկավարները նաեւ հորդորել են ակտիվացնել «բոլորին բոլորով» սկզբունքով գերիների փոխանակման խնդրի լուծման աշխատանքը եւ ափսոսանք են հայտնել ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության նկատմամբ սպառնալիքների դեպքերի կապակցությամբ:
Բացի այդ կողմերը երախտագիտություն են հայտնել Օլանդին «նորմանդական քառյակի» շրջանակներում նրա գործադրած ջանքերի համար եւ հույս են հայտնել, որ «այդ ձեւաչափով նրա աշխատանքը կշարունակվի Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



