Եգիպտոսում առաջարկում են Facebook –ը վճարովի դարձնել
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսում առաջարկում են Facebook–ը վճարովի դարձնել ։ Նման առաջարկությամբ են հանդես եկել Ազատ եգիպտացիների կուսակցության պատգամավոր Ռիյադ Աբդել Սատտարը։ Նա առաջարկել է Facebook սոցցանցը վճարովի դարձնել Եգիպտոսի ամբողջ տարածքում, հայտնում է Egypt Independent-ը։
Աբդել Սատտարը իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ Facebook–ի վճարովի դարձնելը կօգնի պայքարել ծայրահեղականության, ատելության ու բռնության հրահրման դեմ։ «Ազգային անվտանգության շահերը պահանջում են նման հսկողության իրականացում, մասնավորապես այն պայմաններում, երբ «Մուսուլման եղբայրներ» ասոցացիայի ակտիվիստները սոցցանցերը օգտագործում են իրենց նպատակներով»,- ասել է խորհրդարանականը։
Եթե Աբդել Սատարի առաջարկը ընդունեն՝ ապա Եգիպտոսում սոցցանցի գործածման վճարը կկազմի ամսական 11 դոլար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



