Եգիպտոսում առաջարկում են Facebook –ը վճարովի դարձնել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում առաջարկում են Facebook–ը վճարովի դարձնել ։ Նման առաջարկությամբ են հանդես եկել Ազատ եգիպտացիների կուսակցության պատգամավոր Ռիյադ Աբդել Սատտարը։ Նա առաջարկել է Facebook սոցցանցը վճարովի դարձնել Եգիպտոսի ամբողջ տարածքում, հայտնում է Egypt Independent-ը։
Աբդել Սատտարը իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ Facebook–ի վճարովի դարձնելը կօգնի պայքարել ծայրահեղականության, ատելության ու բռնության հրահրման դեմ։ «Ազգային անվտանգության շահերը պահանջում են նման հսկողության իրականացում, մասնավորապես այն պայմաններում, երբ «Մուսուլման եղբայրներ» ասոցացիայի ակտիվիստները սոցցանցերը օգտագործում են իրենց նպատակներով»,- ասել է խորհրդարանականը։
Եթե Աբդել Սատարի առաջարկը ընդունեն՝ ապա Եգիպտոսում սոցցանցի գործածման վճարը կկազմի ամսական 11 դոլար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



